Այսօր, երբ բոլորը շատ զբաղված են և այնքան էլ ժամանակ չեն ունենում տան և խոհանոցի վրա ծախսելու համար, շատերը նախընտրում են օգտվել արագ և պարզ բաղադրատոմսերից։

Հենց այդպիսի մի բաղադրատոմս ենք առաջարկում այսօր՝ շոկոլադային կեքս՝ եռացրած ջրի հիմքով։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Կաթ – 1 բաժակ
  • Եռացրած ջուր – 1 բաժակ
  • Բուսայուղ – 0.5 բաժակ
  • Վանիլային շաքար – 10 գ
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Ձու – 2 հատ
  • Ալյուր – մոտ 3 բաժակ
  • Կակաո – 6 ճ/գ
  • Փխրեցուցիչ – 1 թ/գ
  • Կաթնային շոկոլադ – 100 գ

Պատրաստման եղանակը

Իրար ենք խառնում մաղած ալյուրը, շաքարավազը, վանիլինն ու փխրեցուցիչը։

Երկու ձուն հարում ենք։ Առանձին տարայի մեջ խառնում ենք տաք կաթը բուսայուղի և եռացրած ջրի հետ, ավելացնում ենք հարած ձվերը։ Լավ խառնում ենք իրար։

Ալյուրային զանգվածին աստիճանաբար ավելացնում ենք կաթնային հեղուկ զանգվածը՝ անընդհատ խառնելով։

Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, լցնում ենք խմորը մեջը և թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե։

Պատրաստ լինելուց հետո հալեցնում ենք շոկոլադը և լցնում վրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել