Դուբայում փոխվել է վերաբերմունքը զբոսաշրջիկների՝ ալկոհոլ օգտագործելու նկատմամբ։ Այժմ օտարերկրացիները կարող են ոգելից խմիչք ըմպել նաև հյուրանոցներից դուրս։

Որևէ թունդ բան ըմպել ցանկացողների համար Դուբայում հատուկ լիցենզիա են ստեղծել։ Այն անվճար է և ուժի մեջ է 30 օր։ Այն կարող են ստանալ միայն օտարերկրյա քաղաքացիները։

Փաստաթուղթը չի հատկացվի մահմեդականներին և 21 տարին չլրացած անձանց։ Ալկոհոլ գնելու համար պետք է ձեռքի տակ ունենալ անձնագիրը և մուտքի արտոնագիրը։ Պետք է նաև լրացնել անհրաժեշտ հարցաթերթիկն ու ստորագրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել