Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի կլիմայագետներն աշխարհի 520 խոշորագույն քաղաքների եղանակային պայմաններն ուսումնասիրել են 19 չափորոշիչներով: Ապագայի մոդելավորման համար նրանք օգտագործել են լավատեսական սցենարները, այսինքն՝ ենթադրել են, որ դարակեսին ածխաթթվային գազի էմիսիան կարող է կայունանալ, իսկ աշխարհում ջերմաստիճանի միջին մակարդակը կբարձրանա միայն 1.4 աստիճան Ցելսիուսով:

Ապա գիտնականները համեմատել են տարբեր քաղաքների ներկա և ապագայում սպասվող կլիման: Պարզվել է, որ հյուսիսային կիսագնդի քաղաքներում 2050թ.-ին եղանակը նման կլինի ժամանակակից քաղաքների եղանակին, որոնք տեղակայված են հասարակածին մոտ 1000 կմ-ի վրա: Իսկ հարավային հատվածում լուրջ տաքացում և անկայուն եղանակ է սպասվում, գրում է HighTech+-ը՝ հղում անելով Phys.org-ին:

Image result for климат во многих городах

Օրինակ՝ Լոնդոնի կլիման ապագայում նման կլինի Մադրիդի ներկայիս եղանակին, Փարիզում սպասվում է ավստրալական տապ, իսկ Մոսկվայում կլինի Բուլղարիայի Սոֆիայի եղանակը:

Աշխարհի քաղաքների 77%-ում զգալի կլիմայական փոփոխություններ կլինեն, իսկ 22%-ում նոր պայմաններ կհայտնվեն, այսինքն՝ այնպիսի պայմաններ, որոնք նախկինում բնորոշ չէին տվյալ տեղանքին:

Եվրոպայում ամռանն ու ձմռանն ավելի տաք կլինի՝ միջինում 3.5 և 4.7 աստիճան Ցելսիուս:

Related image

Վերջերս Օքսֆորդի համալսարանի գիտնականները հաշվարկել են գլոբալ տաքացման համար մարդու պատասխանատվության չափը: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ջերմոցային գազերի էմիսիայի և խառնուրդների աղտոտման համար մեղավոր են ոչ թե օվկիանոսների բնական ցիկլերը, այլ անթրոպոգեն գործոնները:

Режим ЧП в городах Европы. Как победить потепление

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել