Շվեդիայի բնակիչը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել սեռական հարաբերության համաձայնության մասին օրենքը խախտելու համար: Երկրի գերագույն դատարանը նման որոշում առաջին անգամ է կայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շվեդիայում գործող օրենսդրության համաձայն՝ բռնաբարություն է համարվում այն սեռական ակտը, երբ բացակայում է կողմերից մեկի հստակ համաձայնությունը:

Դատապարտյալի խոսքերով՝ նա չի հասկացել, որ իր ընկերուհին դեմ է սեքսին, քանի որ նա իր վարքագծով որևէ կերպ ցույց չի տվել ինտիմ հարաբերության մեջ մտնելու անհամաձայնությունը: Gazety.ru-ի տվյալներով՝ դատարանի որոշման մեջ նշվել է, որ տուժողն «իրեն պասիվ է դրսևորել և հստակ ցույց չի տվել, որ համաձայն է»: Հաջորդ երկու տարին և երեք ամիսը տղամարդը կանցկացնի ճաղերի ետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել