Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» ցանկացել է ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքին: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը` կատալոնական ակումբի ղեկավարությանը տպավորել է նախորդ մրցաշրջանում վան Դեյկի խաղը: «Բարսելոնայում» ենթադրել են, որ խաղացողի կհետևի Լուիս Սուարեսի ու Ֆիլիպպե Կոուտինյոյի օրինակին ու կտեղափոխվի իրենց ակումբ:

Բահց 28-ամյա հոլանդացին կտրուկ հրաժարվել է բանակցություններ վարել «կապտանռնագույնների» հետ:

Նախորդ մրցաշրջանում վան Դեյկն անցկացրել է 50 խաղ, դարձել 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել