Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հաղորդել է, որ թիմի նորանշանակ մարզիչ Ֆրենկ Լեմպարդին այլևս Լեմպս չեն կոչում:

«Հիմա նա մեզ համար բոսս է, մենեջեր: Այո, նախկինում մենք նրան Լեմպս էինք կոչում: Մի քանի տարի շարունակ նա իմ թիմակիցն է եղել, այդ ժամանակաշրջանն ինձ շատ էր դուր գալիս: Հիմա նա հաջորդ փուլն է սկսել, նա մեր մարզիչն է ու մեզ առաջ է տանում»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել