Tert.am-ը գրում է.

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողն օրեր առաջ վեճի է բռնվել ՌԴ պետդումայի պատգամավոր Պյոտր Տոլստոյի հետ: Վեճի թեման է եղել Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը, գրում է news.rambler.ru-ն:    

«Երբե՛ք Աբխազիան ու Հարավային Օսիան չեն վերադառնա Վրաստանի կազմ: Հիշե՛ք դա, փոխանցե՛ք բոլորին»,-լրագրողին ասել է ռուս պատգամավորը:

Լրագրողի այն հարցին, թե որտեղից նա դա գիտի և ինչու է այդքան վստահ, Տոլստոյն ասել է, որ եղել է երկու երկրներում և խոսել տեղի բնակիչների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել