Tert.amlife-ը գրում է.

Էլեկտրոնային երաժշտությունն ու 3200 մետր բարձրությունն արդեն փոխկապակցված են ռեկորդով․ Ալբերտ Կուրշուդյանը, որը հայտնի է DJ Ocean բեմական կեղծանվամբ, progressive house, melodic techno և underground երաժշտական ոճերն իր հետ բարձրացրեց Արագած լեռ ու մեկուկես ժամ նվագեց այնտեղ՝ միքսելով ոճերը:

Հայաստանում նա դարձավ առաջին DJ-ը, որին հաջողվել է այս բարձրության վրա ապահովել երաժշտական այդ ոճերի հնչողությունը։ Նրա ռեկորդը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում»:

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Հայաստանի ամենաբարձր կետերից մեկում ռեկորդ սահմանած երիտասարդն այս ոլորտում է արդեն 4 տարի, իսկ DJ-ի աշխատանքով հետաքրքրված է 15 տարեկանից։ Ասում է՝ հետաքրքրությունը ժամանակի հետ վերածվեց մասնագիտության և, անգամ, ապրանքանիշի։ Երաժշտության սիրահարներն Ալբերտին գիտեն ոչ միայն DJ Ocean, այլև Аll-Bert կեծանվամբ: Նա նշեց, որ Doperfect music ապրանքանիշի շրջանակում փորձելու են Հայաստան հրավիրել տարբեր արտիստների և Հայաստանում զարգացնել «անդերգրաունդ» երաժշտության այս նախագիծը:

Անդրադառնալով ռեկորդին՝ DJ Ocean-ն ասաց, որ իր թիմի հետ արդեն երկու ամիս է՝ աշխատում են ռեկորդը սահմանելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ի սկզբանե իրենք գնում էին ոչ թե ռեկորդ սահմանելու, այլ նորությամբ ներկայանալու ճանապարհով։ Ավելի ուշ նկատել են, որ իրենց նախաձեռնությունը Հայաստանում կարող է լինել ռեկորդային։

«Ուսումնասիրելով և հետևելով այս ոճում արտասահմանյան ստեղծագործողներին՝ նկատեցինք, որ բավականին ակտուալ է դարձել տարբեր բարձրությունների, սարերի վրա լավ միջոցառումներ կազմակերպելը։ Այս ամենը տեսնելով՝ փորձեցինք մենք ևս նմանատիպ մի բան կազմակերպել: Հասկացանք, որ Հայաստանում դա նաև ռեկորդ կլինի»,- ասաց DJ-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել