Panorama.am-ը գրում է.

«Երբ վավերացվում է կոնվենցիան, ձեր պաշտոնական տեսակետն այլևս որևէ արժեք չի ունենում»,- «Ներքաղաքական զարգացումներն ու Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Նա նշեց, որ այսօր շատ  է խոսվում այն մասին, որ կոնվենցիան ընդունելիս պետք է հարգել խտրականության արգելքի սկզբունքը, որևէ վտանգ այստեղ չկա, որովհետև ընտանիքի կոնցեպտը չի փոխվելու։

«Իշխանությունների ինքնավստահությունն ինձ համար մասամբ հասկանալի է, բայց բավարար չէ,  հատկապես որ այդ իշխանություններն երբեմն իրավագիտության հետ այնքան էլ մոտ աղերսներ չունեն»,- ասաց Գ.Դանիելյանը։

Նա նաև նշեց, որ իր բոլոր արձագանքները Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չունեն քաղաքական ենթատեքստ, իրենք արդեն 4-5 տարի խոսում են այս կոնվենցիայի մասին, սրա հիման վրա թողած օրենսդրական ակտերի մասին։

Գ. Դանիելյանի խոսքով, խտրականությունն հենց  այս կոնվենցիայում է, չպետք է խոսել խտրականության արգելքի մասին, արգելքի սկզբունքի խաթարման մասին, երբ հենց կոնվենցիան է խտրականության արգելքի վրա կառուցված։ Նա նշեց, որ այն երկրները, որոնք  միացել են, վավերացրել են, այս կամ այն չափով թույլ են տվել զուգընկերներին ընտանիք կազմել, հետևաբար թույլ են տվել նաև երեխա որդեգրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել