Panorama.am-ը գրում է.

Այս շաբաթ տարածաշրջանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ ԵՄ բարձր ղեկավարությունը հաճախ չէ, որ այցելում է Հարավային Կովկաս, և այս այցը կարևոր էր՝ ամրագրելու համար տարածաշրջանի երկրների հետ ԵՄ հարաբերությունների առկա վիճակը։

Դոնալդ Տուսկը բոլոր երեք երկրների ղեկավարների հետ հանդիպումներում բավականին դրական ուղերձներ հնչեցրեց՝ յուրաքանչյուրին ըստ իր սպասելիքների։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունները թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հավասարակշռված էին՝ ԵՄ մոտեցումներին համահունչ։ Ճիշտ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսքի սկզբում նա նշել է, որ ԵՄ սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, սակայն ԼՂ հակամարտության մասին խոսելիս ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և, քաղաքական կարգավորումը պետք է լինի միջազգային իրավունքին ու սկզբունքներին համապատասխան։ Նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց ջանքերին՝ ուղղված արդար և երկարատև կարգավորմանը՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա։

Նոյեմբերին պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկը հուլիսի 11-ին մասնակցել է նաև Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումի համաժողովի բացմանը, որտեղ վերջին ամսում արդեն երկրորդ անգամ գաղափարական բանավեճի է բռնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երեկ ունեցած ելույթում նա հիշել էր ՌԴ նախագահի դեռևս 2005թ. ապրիլին հնչեցրած խոսքերը, որ «Խորհրդային Միության փլուզումը դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր»,  և հայտարարել, որ «այսօր Վրաստանում ուզում եմ բարձրաձայն և հստակ ասել՝ Խորհրդային Միության փլուզումը օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ինչպես նաև ամբողջ կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար։ Եվ համոզված եմ, որ նաև ռուսների համար»։ Նախորդ անգամ Դոնալդ Տուսկը հակադարձել էր Պուտինի՝ լիբերալիզմի վախճանի մասին տեսակետին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել