Armenpress.am-ը գրում է.

Թեհրանը Լոնդոնին կոչ Է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը: Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նաեւ պնդում ենք, որ անհրաժեշտ Է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բոլոր կողմերի օգտին Է»,- մեջբերում Է IRNA գործակալությունը Մուսավիի խոսքը: Նա հավելել Է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ Է անում ներքաշվելու վտանգավոր խաղի մեջ»:

ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, ի հեճուկս կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: Կարեւոր հանգամանք Է այն փաստը, որ, Իսպանիայի ներկայացուցչի խոսքով՝Բրիտանիայի կողմից լցանավի կալանումը կատարվել Է ԱՄՆ-ի պահանջով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել