«Ինչպես հայտնի է` նախօրեին Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի եղան և երեկվանից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է պարզեն դրա պատճառները: 

Այս պահին քննվում է վթարի արտաքին, այլ ոչ թե ներքին գործոնի փաստը: Եվ չնայած այդ հանգամանքին, օրինակ էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց մետրոպոլիտենի մասով: 

«Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատև լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, և նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա: 

Եվ հետաքրքիր է, որ նախօրեի մասշտաբային վթարի հետևանքով վնասներ կրած քաղաքացիների փոխհատուցման համար որպես այդպիսին կարգ չկա: Վերջիններս պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, սակայն դրանք կբավարարվեն, թե ոչ, դժվար է ասել: 

Համաձայնեք, տարօրինակ է. քաղաքացիները վնաս են կրում այլոց սխալների համար, սակայն փոխհատուցում չի լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել