Armsport.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղն ավարտեց նաև «Բանանցը»: Մեր թիմն արտագնա խաղ անցկացրեց Բելգրադի «Չուկարիչկի» մարզադաշտում և համանուն թիմից 3 գոլ ընդունեց:

Հանդիպման հիմնական մասում, ինչպես և սպասելի էր, առավելությունը կարգով ավելի բարձր տանտերերի կողմն էր: Մրցակցի բազմաթիվ գրոհներին Ֆայզուլինի թիմը կարողացավ դիմանալ մինչև 42-րդ րոպեն:

Մի քանի դրվագում իրեն հրաշալի դրսևորեց Արամ Հայրապետյանը: Մի դեպքում մեր թիմին փրկեց դարպասաձողը, մրցակցը մոտ տարածությունից վրիպեց: Բայց 42-րդ րոպեին Հայրապետյանը ոչինչ չկարողացավ անել Սլոբոդան Տեդիչի հարվածից հետո:

Երկրորդ խաղակեսում առանձնապես ոչինչ չէր փոխվել թիմերի խաղում: «Բանանցը» երբեմն փորձում էր ինչ-որ բան անել, սակայն շատ արագ հակագրոհներ էր բաց թողնում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել