Ռեփեր Թուփակ Շաքուրի՝ Մադոննային հասցեագրված նամակը, որը նա գրել է 1995 թ.-ին, բանտում, կվաճառվի ինտերնետ-աճուրդում: Այս մասին հաղորդում է Gotta Have Rock and Roll աճուրդի կայքը:

1995 թ.-ի հունվարի 15-ին գրված իր երեք էջանոց ուղերձում կատարողը ներողություն է խնդրել փոփ աստղից իրենց միջև առկա բարդ հարաբերությունների համար: «Պետք է ներողություն խնդրեմ քեզնից այն բանի համար, որ, ինչպես դու ասացիր, ես այնպիսի ընկեր չդարձա, ինչպիսին կարող էի լինել,- գրել է Թուփակ Շաքուրը:- Ոչ այն պատճառով, որ ես շատ չար եմ, և որ դու արժանի չես ինձ: Պատճառն այն է, որ ես շատ դրամատիկ վիճակում կհայտնվեի, որովհետև ռասիզմը և դրա հետևանքները թույլ չեն տալիս սևամորթ երիտասարդին պատշաճ կերպով ցույց տալ իր կապվածությունը իրենից տարիքով մեծ սպիտակ կնոջ հանդեպ»: Նամակը ստորագրված է «Forever, 2PAC, Tupac Shakur»:

Նամակի նախնական գինը 100 հազար դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել