ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դպրոցներից մեկում 15 դրամապանակ են գտել, որոնք գողացվել էին 75 տարի առաջ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջով հայտնել է եկեղեցական ծառայող Սեթ Բալցելը։

Նա նշել է, որ Սենտրալիա քաղաքի միջնակարգ դպրոցի շենքն ուսումնասիրելու ժամանակ հայտնաբերվել է դրամապանակներով լեցուն գաղտնարան, որոնք գողացվել են 40-ական թվականներն։ Գողը վերցրել է ողջ գումարը և դրամապանակի մեջ թողել է միայն փաստաթղթեր, լուսանկարներ և այլ անձնական իրեր։ Հոգևորականը լրագրողներին բացատրել է, որ City Hope Church եկեղեցին, որտեղ որ ինքը ծառայում է, պատրաստվում է տեղափոխվել դպրոցի հին շենք։

Բալցելը նշել է այն մարդկանց անուն-ազգանունները, ում դրամապանակները հայտնաբերվել են։ Նրա հայտարարությունը մեծ արագությամբ տարածվել է և հավաքել բազում մեկնաբանություններ։ Շուտով նրա հետ կապ է հաստատել 89-ամյա Բեթի Ջուն Սիսոմը, ով ցանկում հայտնաբերել էր իր անունը։ Կինը նշել է, որ հիշում է, թե ինչպես է երիտասարդ ժամանակ կորցրել դրամապանակը և չի կարողանում հավատալ, որ այսքան ժամանակ անց այն հայտնաբերվել է։

Ջուն Սիսոմը շատ է ուրախացել գտածոյով, քանի որ դրամապանակի մեջ պահպանվել են նրա համար շատ կարևոր լուսանկարներ։

Բալցելը ընդգծել է, որ, բացի Ջուն Սիսոմից, նրա հետ կապի են դուրս եկել ևս 5 մարդ, ովքեր նույնպես կորցրել էին իրենց դրամապանակը։ Նա ցանկանում է վերադարձնել բոլոր 15 դրամապանակները, որոնք հայտնաբերվել են դպրոցում՝ աղջիկների համար նախատեսված զուգարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել