Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ում բնակվող հայ զույգը՝ Անի ու Աշոտ Մանուկյանները, դատի են տվել Լոս Անջելեսի պտղաբերության կլինիկային, երբ պարզել են, որ  կլինիկայում իրենց արտամարմնային բեղմնավորված սաղմը պատվաստել են այլ կնոջ։ Այս մասին գրում է BBC-ն։

Կինը զույգ երեխաներ է լույս աշխարհ բերել մարտին և միայն ԴՆԹ թեստերն են պարզել, որ երեխաները կապված չեն ոչ մոր հետ, ոչ էլ միմյանց հետ։

Անին ու Աշոտը, դատական գործընթացի արդյունքում այժմ ստացել են երեխաներից մեկի խնամակալությունը։ Անի Մանուկյանին արտամարմնային բեղմնավորում կատարել էին 2018թ․-ի օգոստոսին մեկ այլ սաղմով, որը կարծել են իրենցն է, սակայն այն անցել է անհաջող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել