Այս տեսանյութի կրիան պատկանում է ծովային կրիաների անհետացող տեսակին:

Նա ապրում է Թաիլանդում՝ էկոլոգիական կենտրոնում: Վերջերս մարդիկ սկսեցին նկատել, որ նա ինչ-որ տարօրինակ կերպով է լողում, կարծես դժվարանալով:

Անասնաբույժները կենդանուն վիրահատության են ենթարկվել, որի ընթացքում պարզվել է, որ կրիայի ստամոքսում մոտ 900 մետաղադրամ եւ այլ իրեր կան: Մի քանի տարի նա կուլ է տվել այն, ինչ զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները նետել են ջրի մեջ։

Շատ զբոսաշրջիկներ ջրի մեջ մետաղադրամներ են նետում վերադառնալու նպատակով: Եվ, ցավոք, այդ ավանդույթը մի քանի անգամ կրճատել է խղճուկ կրիայի կյանքը։ Նրա կյանքի միջին տևողությունը կարող էր կազմել 100 տարի, սակայն վիրահատության պատճառով կենդանուն այդքան էլ շատ չի մնացել ապրելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել