Tert.am-ը գրում է․

Ջիբրալթարի ոստիկանությունը հետաքննության շրջանակներում ձերբակալել է Grace 1 լցանավի նավապետին և ավագ օգնականին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ջիբրալթարի հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը:

Ինչպես հայտնի էր դարձել հուլիսի 4-ին, բրիտանական Ջիբրալթարի իշխանությունները կալանավորել էին իրանական լցանավը, որն իբրև հում նավթ էր տեղափոխում Սիրիա, ինչն իրանական իշխանությունները հերքել են:

Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոյի խոսքով՝ նման միջոցներ են ձեռնարկվել տեղեկության պատճառով, որն իրենց խելամիտ հիմնավորում է տալիս ենթադրելու, որ Grace 1 նավը խախտել է ԵՄ պատժամիջոցները Սիրիայի դեմ: Նավը կալանավորել են ԱՄՆ պահանջով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել