Tert.am-ը գրում է․

Մենք ունենք տարհանման պլան գրաֆիկ, որի համաձայն մենք ուղևորներին աշխատակիցների հետ պարտավոր ենք թունելների միջից տարհանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը` անդրադառնալով երեկ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով գնացքների թունելներում մնալուն:

«Բայց հաշվի առնելով, որ հոսանքի տատանման պրոցեսը կարճ տևեց, ուստի հոսանք լինելուց անմիջապես հետո գնացքները գործուղվեցին կայաններ, և կարիք չեղավ ուղևորներին տարհանել»,-ասաց նա: Հավելեց, որ երեկ գնացքները 15-20 րոպե են մնացել թունելներում, և չեն տարհանել, քանի որ պարբերաբար ասվում էր, որ մի փոքր հետո կվերականգնվի էլեկտրաէներգիան, դրա համար հրահանգավորվեց ուղևորներին չտարհանել և անհարմարություն չպատճառել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել