Armsport.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկի» հետ ոչ-ոքի՝ 3-3 հաշվով խաղալուց հետո մակեդոնական «Շկուպիի» գլխավոր մարզիչ Ումիթ Քարանը հանդիպել է լրագրողների հետ:

«Մի քիչ դժվար էր «Փյունիկի» հետ խաղալ, քանի որ նրանք ավելի պատրաստված թիմ են: Մենք նոր ենք հավաքվում: Խաղի ընթացքում տեսաք, որ հաշիվը կարող էր լինել 4-1, 5-1... Բայց ստացվեց այսպիսի հավասար խաղ:

Պատասխան խաղում կարող է ամեն ինչ այլ լինել: «Փյունիկը» լավ թիմ է», - ասաց թուրք մասնագետը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին, Մակեդոնիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել