Armsport.am-ը գրում է.

Ուիմբլդոնի կանանց մենախաղում հայտնի է դարձել եզրափակչի առաջին մասնակցի անունը: Կենտրոնական կորտում գլխավոր խաղի ուղեգիրը վիճարկում էին Սիմոնա Հալեպը և Էլինա Սվիտոլինան: 

Ռումինուհի թենիսիստուհին երկու սեթում 6-1, 6-3 հաշվով առավելության հասավ Սվիտոլինայի նկատմամբ և կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:

Երկու թենիսիստուհիներն էլ խաղի ընթացքում մեկական էյս են կատարել: Հալեպը ակտիվ գործողությունների արդյունքում 26 գնդակ է հաղթել, մինչդեռ ուկրաինուհի մրցակիցը արել է դա 10 անգամ: Ոչ պարտադրված սխալներով թենիսիստուհիները հավասար են եղել: Երկուսն էլ սխալվել են 16 անգամ: Հալեպը հանդիպման ընթացքում երեք «Double Faults» է արել: 

Եզրափակչում Հալեպը մրցելու է Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 11) - Բարբարա Ստրիցովա (Չեխիա) զույգի հաղթողի հետ: Թենիսիստուհիները քիչ անց դուրս են գալու կենտրոնական կորտ: 

Սիմոնա Հալեպը կարիերայի ընթացքում երրորդ անգամ է խաղալու Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակչում: 2018 թվականին Հալեպը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում պարտվել է Կարոլինա Վոզնյացկիին: Նույն թվականի հունիսին Հալեպը Ռոլան Գարոսում նվաճեց իր առաջին Grand Slam-ը` եզրափակչում հաղթելով Սլոան Սթիվենսին 3-6, 6-4, 6-1 հաշվով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել