Panorama.am-ը գրում է.

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն  նվազել է, ջրի մակարդակն  էլ  նախորդ տարվա համեմատ  1 սմ-ով բարձր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարի խոսքով՝  նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Բացի այդ, ըստ նրա, 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով լցվել է  Սևանա լիճ։

Անդրադառնալով մաքրման աշխատանքներին՝ Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ նախատեսվում է երկու տարվա ընթացքում մաքրել 770 հա տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել