Չափազանց մեղմ ասած` անտեղյակությունն ու ստախոսությունը և դրա հետ միասին հին ու մաշված ձեռնածությունն (մանիպուլյացիան) ու լևոնիզմը հենց այսպես են լինում:

Ըստ այս չկայացած ու թերհաս հոգով ԼՏՊ-ականի՝ ստացվում է, որ եթե ուզում ես որևէ պատերազմում հաղթել, ապա պիտի անպայման բնապահպանական շարժում սկսես ու կանգնեցնես, խափանես երկրում աշխատող էներգետիկան (ատոմակայանը), քիմիան («Նաիրիտ»-ը, «Պոլիվինիլացետատ»-ը, Վանաձորի քիմպրոմը), մետալուրգիան (Ալավերդու պղնձաձուլարանը), ազգային գաղափարախոսությունը հռչակես կեղծ օրակարգ և կազմակերպես երկրի տնտեսության համատարած թալանն ու կողոպուտը, օլիգարխիկ համակարգ հիմնես: 
«Երկաթյա տրամաբանություն է»: 

Ձեռքի հետ էլ Ապրիլյանի մասին ճիշտն է գրում, որ կարդացողը հանկարծ մյուս, արդեն 25 տարի տարածվող մեծ ստին չկասկածի և չմտածի, որ այս տղան լրիվ բութ է կամ անտեղյակ:

Կարճ ասած` չանցավ, չհամոզեցիր:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր հայ ժողովուրդը Լևոնի ժամանակ երկու ճակատով էր կռվում՝ առաջինը` Ադրբեջանի դեմ և երկրորդը` ԼՏՊ-ի ռեժիմի դեմ: Եվ փառք Աստծո, որ երկուսում էլ ի վերջո հաղթանակ տոնեց: 
Փաստերի պակաս չկա, իրականությունը սա է:

Հետգրություն․ միայն թե չասեք` ատոմակայանը Գորբաչովը փակեց քաղբյուրոյի նիստով (դե յուրե այդպես է եղել), որովհետև Գորբաչովն ու ԼՏՊ-ն նույն բանն էին, միասին էին և մի «տանիքի» տակ էին գործում, այն «տանիքի», որն այս վերջին մեկ տարում նոր-նոր սկսում է հայ ժողովրդին հայտնի դառնալ...

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել