Tert.am-ը գրում է.

Կառավարությունն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց. «Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով»:

Նա վարչապետին ասաց, որ նրա՝ Չինաստան կատարած այցի ընթացքում է համաձայնությունը ձեռք բերվել: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:

«Կարող ենք արձանագրել, որ այս տարի տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք: Առաջին վեց ամիսների տվյալներով՝ ՀՀ ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի»,- ասաց վարչապետը և ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ասաց, որ այս հարցում նույնպես իրավակարգը շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար:

«Ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել