Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը կարծում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է կայանա միայն Կիևի գործընկերների ներկայությամբ միայն:

«Ես կողմ կլինեի, որ այդ հանդիպումը տեղի ունենա մեր գործընկերների և դաշնակիցների մասնակցությամբ, նրանց, ում մենք վստահում ենք: Թե ինչ ձևաչափով դա կլինի՝ նորմանդյան, ԱՄՆ, թե ԵՄ մեր գործընկերների, քննարկման թեմա է, սակայն ես միանշանակ խորհուրդ եմ տալիս Զելենսկուն հանդիպել Պուտինի հետ մեր գործընկերների ներկայությամբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Կլիմկինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Զելենսկին առաջարկել էր Պուտինին Ղրիմին և Դոնբասին առնչվող հարցերը քննարկել Մինսկում՝ օտարերկրյա առաջնորդների մասնակցությամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել էր, որ Ուկրաինայի նախագահի նախաձեռնությունը կքննարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել