Բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են սովորական ձվածեղներից, առաջարկում ենք առավոտյան շատ համեղ նախաճաշ պատրաստել լավաշով։

Ձեզ անհրաժեշտ կլինեն.

  • Լավաշ– 2 մեծ կամ 4 փոքր
  • Ձու – 4 հատ
  • Պանիր – 130 գ
  • Լոլիկ մեծ – 1 հատ
  • Կարագ – 50 գ
  • Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Մեծ ափսե պատրաստեք և մի քիչ ջուր լցրեք մեջը։ Երկու մեծ լավաշը չորս կլոր մասի բաժանեք և թրջեք ջրի մեջ։

2. Թավան տաքացրեք և մի փոքր կարագ դրեք։ Երբ կարագը կհալվի, դրեք լավաշը։ Անմիջապես վրայից կոտրեք ձուն, աղ արեք։ Պատառաքաղով ձուն տարածեք լավաշի մակերեսով։

3. Վրայից քերած պանիր լցրեք։ Երբ ձուն մի քիչ եփվի և պանիրն էլ հալվի, լավաշը շուռ տվեք։

4. Մեջտեղում երկու բարակ կտոր լոլիկ դրեք։ Հիմա ծայրերը դեպի մեջտեղ հավաքեք։ Կստացվի ահա այսպիսի ծրար։ Մի քիչ տապակե մի կողմի վրա, հետո շուռ տվեք մյուս կողմի վրա։ Ընդհանուր կծախսեք երեք րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել