Թեհրանն ունակ է կարճ ժամանակում հասնելու ուրանի 20 տոկոս հարստացման: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Եթե կառավարությունն ուրանը մինչ 20 տոկոս հարստացնելու որոշում ընդունի, ապա մենք ի վիճակի ենք կարճ ժամանակում հասնելու այդ ցուցանիշին»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Քամալվանդիի խոսքը:

Նա նաև հավելել է, որ «առայժմ ուրանի հարստացման աստիճանի ավելացման անհրաժեշտություն չկա»: Իրանական միջուկային դոսյեի խնդիրը կտրուկ սրվել է 2018 թվականի մայիսի 8-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո: Իրանական կողմի վարկածով՝ գործարքի մնացած մասնակիցները, ամենից առաջ՝ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել