Կրեմլը վաղաժամ է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին, իրադրությունը դիտազննության կենթարկվի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Թռիչքների սահմանափակման առկայությունը, թռիչքների արգելքը բացարձակապես հարկադրական միջոց են, համապատասխանաբար, իրադրությունն աստիճանաբար դիտազննման կենթարկվի, և հենց որ հայտնվեն այն բանի նշաններ, որ իրադրությունը նորմալացել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, որ նման ռուսատյաց դրսևորումներն անհետացել են, ահա այդ դեպքում էլ ժամանակ կլինի վերլուծության և ինչ-որ այլ որոշումների կայացման համար: Առայժմ այդ մասին խոսելը վաղաժամ է»,- լրագրողներին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ որում՝ Պեսկովն ընդգծել է, որ Վրաստան թռիչքների վերականգնումը չի կարելի բացառել: «Անշուշտ, մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, բայց այժմ, հաշվի առնելով այդ սաստիկ բևեռացումը, ընդ որում՝ ծայրահեղական երանգներով, վրացական հասարակության բևեռացումը հակառուսական և ռուսատյաց դրսևորումներով, առայժմ գոյություն ունի Վրաստանում մեծ թվով ռուս զբոսաշրջիկների գտնվելու օբյեկտիվ վտանգ»,- պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել