Բրիտանացի զույգը կնոջ հղիության ընթացքում անընդհատ երաժշտություն է լսել՝ Queen-ից մինչև Անդրեա Բոտիչելի։ Երբ 24 շաբաթական հղի կինը ուլտրաձայնային հետազոտություն է անցել, լուսանկարը ցնցել է զույգին․ փոքրիկը արդեն ցուցադրել է իր երաժշտական ճաշակը՝ գրում է The Sun-ը։

Հետազոտության ժամանակ փոքրիկը ցույց չի տվել իր դեմքը, և մայրիկը խնդրել է․ «Կարո՞ղ ես մայրիկին և հայրիկին լուր տալ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է»։ Ի պատասխան՝ փոքրիկը բարձրացրել է ձեռքը՝ ռոքերների նշան ցույց տալով։

Այժմ փոքրիկ ռոք-աստղը 18 ամսական է, և նա անընդհատ պարում է։ Ծնողները վստահ են, որ իրենց դուստրը, անկասկած, երաժիշտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել