Armenpress.am-ը գրում է․

Հայաստանում Իսրայելի դեսպան  ԷլիավԲելոցերկովսկին հեռանկարային է համարում Հայաստանի և Իսրայելի բարձր տեխնալագիաների ընկերությունների միջև համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցության կազմակերպված ընդունելությանը լրագրողների հետ զրույցում:

«Համագործակցության մի շարք ոլորտներ կան: Իմ կարծիքով՝ առաջին համագործակցության ոլորտը գիտելիքի արդյունաբերության զարգացումն է, այլ բառով՝բարձր տեխնոլոգիաների ընկերությունների միջև համագործակցությունը,որ նրանք կիսվեն իրենց փորձով: Կարծում եմ, որ սա ամենահեռանկարայինն է ապագայի համար»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ համագործակցության պլաններ ունեն կրթության  ոլորտում, որ խելացի հայ ուսանողները սովորեն Իսրայելում: Ծրագրեր ունեն նաև առողջապահության համագործակցության ոլորտում՝ հայ բժիշկներին վերապատրաստումների համար Իսրայել ուղարկելու: Դեսպանը շեշտեց, որ անհամբեր սպասում են դրանց իրագործմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել