Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է անցնող տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշային աղյուսակը: Առաջատարը փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթն է:

29-ամյա երգչուհին անցյալ տարի վաստակել է 185 մլն դոլար: Նա կարողացել է հասնել նման ցուցանիշի` համաշխարհային շրջագայության և իր Reputation ալբոմի շնորհիվ, որն ամերիկյան պատմության մեջ ամենաշահութաբեր ալբոմն է՝ 266,1 մլն դոլար:

Երկրորդ տեղում Քայլի Ջեններն է, որ 21 տարեկանում դարձել է ամենահաջողակ գործարարներից մեկը: Նա նաև The Kardashian Family-ի հանրահայտ իրական շոուի հերոսուհիներից է: Տարվա ընթացքում նա կարողացել է 170 միլիոն դոլար վաստակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել