Tert.am-ը գրում է.

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ 

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 182 հոդված, որոնցից 29-ը եղել են բացասական, 153-ը՝ չեզոք:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ այս տասնօրյակում դրական հոդվածներ չեն հրապարակվել, իսկ բացասական հոդվածները տարաբնույթ են։ Ալեն Սիմոնյանին լրատվականները մեղադրում են Հասանովին երկրորդելու և 2016 թվականի ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտվող կողմ համարելու մեջ։

Հրապարակումների համաձայն՝ տարաձայնություններ կան Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև։ Ըստ լրատվականների՝ երկու պատգամավորներն իրենց բիզնես շահերի համար միմյանց դեմ են պայքարում։ Քննդատվել է նաև Ալեն Սիմոնյանի Աժ ելույթը, որտեղ վերջինս ՌԴ-ին ներկայացրեց որպես օկուպանտ։ Փորձագետները հորդորում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը գիտակցի իր զբաղեցրած պաշտոնն ու դիրքը և զուսպ լինի արտահայտությունների մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել