Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է, թե ով կարող է փոխարինել պոլ Պոգբային, եթե վերջինս հեռանա ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Evening Standart-ին, ՄՅՈւ-ն Պոգբայի հեռանալու դեպքում ջանքեր կգործադրի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին գնելու համար։ Լոնդոնյան ակումբի 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը դիտարկում է նաև Պոգբային գնելու տարբերակը։ 

Հաղորդվում է, որ «Տոտենհեմը» 80 միլիոն ֆունտ է պահանջելու Էրիկսենի համար։ 

Հիշեցնենք, որ երեկ կար տեղեկություն այն մասին, որ ՄՅՈւ-ն 180 միլիոն եվրո է պահանջում 26-ամյա ֆրանսիացու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել