Tert.amLife-ը գրում է.

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը շուտով հանդես կգա սիքոմում՝ որպես դերասանուհի: Tert.am Life-ը Լյուսիի հետ զրուցել է ինչպես սպասվող գործնական նորության, այնպես էլ անձնական կյանքի մասին։

Ամուսնության վերաբերյալ հարցերը Լյուսիին չեն նյարդայնացնում, քանի որ, ըստ մոդելի, երբեք ամուսնությունը չի դիտարկել որպես կյանքի գերագույն նպատակ։

«Ինձ շատ են հարցնում, թե ինչու չեմ ամուսնանում, որովհետև երևի կա ինչ-որ տարիք, կյանքի փորձառություն, որին հասնելուց հետո համարում են, որ ժամանակն է ամուսնանալ։ Ես ամուսնությունը երբեք չեմ ընկալել որպես կյանքում հիմնական նպատակ կամ ինչ-որ լավ բանի վերջ։ Ամուսնությունն ինձ համար պետք է լինի սկիզբ, եթե ես չտեսնեմ համապատասխան մարդու, որի հետ կցանկանամ սկսել մի նոր բան, ուղղակի չեմ ամունսնանա»,- ասաց Լյուսին։

Լյուսին ասաց, որ տղամարդու իր ընտրությունը երբեք ինքնանպատակ չի կարող լինել․ «Շատերի համար ամուսնությունն ինքնանպատակ է․ անիմաստ ամուսնանում են, հետո գալիս է ուղղակի երեխա ունենալու ժամանակը՝ անիմաստ ունենում են: Ես այդպես չեմ առաջնորդվում։ Կլինեմ 40 տարեկան, բայց կամուսնանամ շատ սիրելով, իմ վարդագույն ակնոցով, ինչպես 16 տարեկան աղջիկը: Ես երեխա կունենամ այն տարիքում, երբ կհասկանամ, որ երեխաներս ծնվելու են լիարժեք սիրով ընտանիքում»։

Հարցին, թե ներկայումս ինչ փուլ է անձնական կյանքում, Լյուսին ծիծաղելով պատասխանեց, որ իր անձնական կյանքում միշտ ամեն ինչ շատ լավ է՝ անկախ փուլերից․ «Իմ անձնականը միշտ էլ բարվոք վիճակում է և միշտ լավ փուլում է, որովհետև ես երբեք ոչ ոքից ոչինչ չեմ ակնկալում, հետևաբար՝ չեմ էլ հուսահատվում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել