Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի և Սևանի թերակղզու տարածքով, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։

Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։

Առանց փողկապի այս այցը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շրջել Երևանի Հյուսիսային պողոտայում, եղել Եվրոպայի հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել