Բրիտանացի գիտնականներին հաջողվել է յուրահատուկ սփրեյ ստեղծել, որը նախատեսված է զույգերի միջև վեճերը կանխելու համար: Նոթինգհեմի համալսարանի աշխատակիցների կողմից ստղեծված հորմոնալ միջոցն օքսիտոցին է պարունակում:

Սփրեյի օգտագործման նպատակը վեճերի դեպքում զույգի հաշտեցման գործընթացն արագացնելն է: Այս հորմոնը նախատեսված է սիրահարների միջև լարվածությունը նվազեցնելու համար. այն տղամարդկանց ավելի նուրբ և զգայուն է դարձնում, իսկ կանանց վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: Միջոցի արդյունավետությունը փորձարկվել է 17 զույգերի վրա, որոնցից մի մասին կոնֆլիկտային իրավիճակների քննարկման ընթացքում ցողվել է պլացեբո, իսկ մյուսին՝ հորմոնալ սփրեյ:

Արդյունքում զույգերը, որոնց նկատմամբ պլացեբո էր կիրառվել, շարունակել են վիճաբանել, երբ երկրորդ խումբը հարթել է վեճը: Ըստ նախագծի հեղինակների՝ օրական երկու անգամ սփրեյն օգտագործելու դեպքում հնարավոր է բարելավել հարաբերություններն ամուսինների միջև, այդ թվում՝ սեռական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել