Tert.am-ը գրում է.

Էներգետիկ համակարգի վթարի հետևանքով բանկերի աշխատանքը չի տուժել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը:

«Որևէ խնդիր չկա, բանկերը իրականացրել են և շարունակում են իրականացնել իրենց բնականոն աշխատանքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում այսօր ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել