Panorama.am-ը գրում է.

Երևանում գտնվող ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ու քննարկումներից հետո հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Տուսկը նշեց, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցն ու գրեթե կրկնեց նախօրեին այս հարցի շուրջ Բաքվում արված հայտարարությունը։

«ԵՄ-ն քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստ է աջակցել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ու շեշտադրում անել մարդասիրական խնդիրների վրա»,-ասաց Տուսկը, հավելելով, որ ԵՄ-ն կիսում է Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։

«2 կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու վերականգնեն  խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտը։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց շեշտադրությանը՝  Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել