Yerkir.am-ը գրում է.

Կրեմլը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կվերականգնվի, սակայն այժմ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ռուսաստանցիների համար վտանգն այդ երկրում դեռ պահպանվում է: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում  է РИА Новости-ն:

Ավելի վաղ Коммерсантъ-ը, ՌԴ ԱԳՆ-ում անանուն աղբյուրին հղումով, հայտնել էր, որ ՌԴ-ն հնարավոր է վերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը երկրում  իրավիճակի կարգավորվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել