Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում աղբյուրի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոսկվային բավարարել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած անպարկեշտ արտահայտությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի արձագանքը:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ եթե «ռուսատյացությունը Վրաստանում դադարի, իսկ երկրի իշխանությունները հետևողական լինեն», ապա չի բացառվում երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնումը:

Բացի այդ, ռուսական կողմը պատրաստ է սկսել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման թեմայի շուրջ քննարկումները: Գերատեսչությունում նշել են, որ նախքան Թբիլիսիում հակառուսական ցույցերը՝ Վրաստանում վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ հրամանագիրը մշակվել էր և մնում էր միայն ստորագրել:

Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով Վրաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել էր. «Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»:

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ողջունել է Պուտինի հայտարարությունը։ «Ռուսաստանի նախագահի որոշումը միակն է և ճիշտը։  Այդ որոշումը կարելի է միայն ողջունել», - հայտարարել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել