Դերասան Վին Դիզելն Instagram-ի իր էջում պատմել է, որ «Ֆորսաժ» ֆրանշիզայում իրենց նախկին հերոսուհիների դերերին կվերադառնան դերասանուհիներ Հելեն Միրենն ու Շարլիզ Թերոնը:

Նրանք «Ֆորսաժ» ֆիլմաշարում առաջին անգամ հայտնվել են ութերորդ մասում՝ Հելենը Մագդալենա Շոուի, Դեկարդի (Ջեյսոն Սթեթհեմ) և Օուենի (Լյուկ Էվանս) մոր, Թերոնը՝ ահաբեկիչ Սայֆերի դերում:

Դիզելը նաև ասել է, որ դերասանական խմբին է միացել Ջոն Սինան:

Նախագծի ռեժիսորը «Ֆորսաժի» ութ ֆիլմերից չորսի հեղինակ Ջասթին Լին է: Ֆիլմն էկրաններին կհայտնվի օգոստոսի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել