Շվեյցարիայում հնագետները հայտնաբերել են բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց դամբարաններ, ովքեր հուղարկավորվել են իրենց նավերով։ Այսպես կոչված նավային դամբարաններից մեկում հայտնաբերվել են շատ լավ պահպանված մարդկային և կենդանական մնացորդներ։

Գտածոն հայտնաբերվել է պատահաբար, Հին Ուփսալի տարածքում գտնվող հեթանոսական Սկանդինավիայի քաղաքական կենտրոնում։ Մասնագետները հայտնաբերել են միջին դարին պատկանող ջրամբար, որից հետո հայտնաբերել են նաև թաղված նավակներ։ Երկու դամբարանները փորելու համար պահանջվել է մեկ ամիս։ Հայտնաբերված դամբարաններից մեկը բավականին վնասված է եղել, քանի որ նրա վրա ուրիշ շինություն է կառուցվել։

Երկրորդ՝ քիչ թե շատ պահպանված դամբարանում գիտնականները հայտնաբերել են մնացորդներ և արտեֆակտներ, այդ թվում` թուր, վահան և նիզակ, ինչպես նաև ծառ և տախտակ։

Նմանատիպ դամբարանները թվագրվում են երկաթե դարից (մ․թ․ա․ 550 թվական) մինչև վիկինգների դարաշրջան (1050-ական թվականներ) ընկած ժամանակահատվածին։ Ամբողջ Շվեյցարիայում միայն 10 նմանատիպ դամբարաններ են հայտնի, սակայն դրանցից շատ քչերն են լավ վիճակում պահպանվել։ Վերջին անգամ նման դամբարան հայտնաբերվել էր 50 տարի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել