Երբեմն մենք սխալվում ենք։ Դա պատահում է բոլորի հետ, և ամենևին էլ չի նշանակում, որ մենք խելացի չենք։ Անխելքության մասին է խոսում սխալները չընդունելու ցանկությունը։

Յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք լինել խելացի և ունենալ ցանկացած հարցի պատասխան։ Ցավոք սրտի, մասնագետ դառնալու ճանապարհին մենք հաճախ հայտնվում ենք ծուղակի մեջ, քանի որ սկսում ենք կարծել, որ պետք է իմանանք ամեն ինչ։

Ցանկացած հարցի պատասխանն իմացող մարդ դառնալու ձգտման ժամանակ մենք դադարում ենք նկատել շրջապատող մարդկանց, անտեսում ենք սեփական բացթողումները, դառնում ենք ամենագետ։ Դա ավելի արագ է տեղի ունենում, քան կարելի էր ենթադրել։

Իրականում խելացի մարդիկ այդպես չեն վարվում։ Եթե ուշադիր լինեք և լսեք, ապա իրենց խոսքում կնկատեք, որ որոշ արտահայտություններ նրանք շատ հաճախ են օգտագործում։

Շնորհակալություն

Դուք ցանկանո՞ւմ եք շատ ինֆորմացիա ստանալ շրջապատող մարդկանցից։ Ցանկանո՞ւմ եք արժանանալ նրանց վստահությանը։ Այդ դեպքում դուք անպայման պետք է օգտագործեք «շնորհակալություն» և «խնդրեմ» բառերը։

Ցավում եմ

Երբեմն մենք սխալվում ենք։ Դա պատահում է բոլորի հետ և ամենևին էլ չի նշանակում, որ մենք խելացի չենք։

Անխելքության մասին է խոսում սխալները չընդունելու և դրա համար ներողություն չհայցելու ցանկությունը։ Խելացի մարդիկ ընդունում են իրենց սխալները։ Նրանք դա ընդունում են առանց երկմտելու և իրենց անհարմար չեն զգում դրա համար։

Ես սխալ եմ եղել

Այստեղ խոսքն այլ սխալի մասին է։ Երբեմն մենք գիտակցաբար որոշումներ ենք ընդունում և արդյունքում «վրիպում ենք»։

Մեծ հաշվով, դա սովորական երևույթ է։ Եթե մենք վախենանք, որ կարող ենք սխալ որոշում կայացնել, ապա երբեք ոչ մի որոշում չենք կայացնի, հետևաբար մենք չենք զարգանա։

Գիտակցեք, որ կյանքում դուք ընդունելու եք նաև սխալ որոշումներ։ Մի փորձեք արդարացնել ձեզ։ Ընդունեք, որ սխալ եք եղել և շարունակեք շարժվել առաջ։

Դու ճիշտ էիր

Շատերի համար այս արտահայտությունն ամենաբարդերից մեկն է։ Մարդկանց մեծամասնությունը կարող է խիզախություն հավաքել և ասել՝ ցավում եմ։ Սակայն ինչ վերաբերում է մարդու ճիշտ լինելու հանգամանքը ընդունելուն և ասելուն, ապա այստեղ ամեն ինչ մի քիչ բարդ է։

Խելացի մարդիկ ընդունում են, որ դիմացինը ճիշտ է եղել, իսկ իրենք՝ սխալ։ Դուք նույնպես պետք է այդպես վարվեք։

Ամեն ինչ լավ է

Այս արտահայտությունն ազատություն է տալիս շրջապատող մարդկանց։ Ազատություն, որը թույլ է տալիս գործել սեփական սխալներ և ընդունել սխալ որոշումներ։ Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ նրանք, ինչպես և դուք, աճում են և զարգանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել