Yerkir.am-ը գրում է.

Սլովակիայի Պլեսո քաղաքում կայացել է հանդիպում ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի միջև: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Կողմերը քննարկել են ԵԱՀԿ ընթացիկ օրակարգի կարևոր հարցերը, երկկողմանի հարաբերությունների մի շարք ուղղություններ: Քննարկվել է ռուս-սլովակյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցը, որը կկայանա Սոչիում 2019թ հոկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել