Անգամ եթե դուք փորձում եք խուսափել կասկածելի վայրերից և գիշերները միայնակ չեք քայլում, միևնույնն է, ոչ ոք ձեզ չի ապահովագրել վտանգներից։ Թեև սթրեսային իրավիճակներում դժվար է հիշել օգտակար հնարքներ, այնուամենայնիվ, կարևոր է իմանալ որոշ հնարքներ, որոնք թույլ կտան պաշտպանվել հակառակորդի հարձակումներից և փախչել։

Օգտագործեք ձեռքի տակ ընկած ցանկացած իր և աշխատեք գետնին գցել ձեր հակառակորդին

Եթե դուք արդեն հայտնվել եք բարդ իրավիճակում և տեսնում եք, որ փախչել հնարավոր չէ, իսկ հարձակվողն էլ վճռական է տրամադրված, ապա առաջինը հարված հասցրեք։ Սա ապակողմնորոշում է հակառակորդին, քանի որ սովորաբար նրանք շատ ինքնավստահ են լինում և զոհից ոչ մի գործողություն չեն սպասում։ Որպեսզի հարվածը ուժգին ստացվի, և դուք կարողանաք փախչել, օգտագործեք ձեռքի տակ ընկած ցանկացած իր։

Դրա համար ամենահարմարը բանալիներն են․ նրանցով շատ արդյունավետ է հարվածել այտին կամ ծնոտին։ Մոտակայքում քար կամ ապակու կտոր փնտրեք, հարմար կլինի նաև սուր մատիտը։ Անգամ հասարակ իրերով կարելի է հարվածել հակառակորդին և մի քիչ ժամանակ շահել փախուստի համար։

Միշտ հարվածեք այնպես, որպեսզի հանցագործն ընկնի հատակին։ Այդպես դուք ավելի շատ ժամանակ կշահեք փախուստի համար։

Հարվածեք ամենացավոտ հատվածներին

Ամենացավոտ հատվածներից մեկը կատիկն է։ Նրան կարելի է հատվածել մատների թիկունքային հատվածով։ Ավելի լավ է օգտագործել իներցիայի ուժը և հարվածելիս հենվել ամբողջ մարմնի վրա։ Այդպիսի հարվածը շատ ցավոտ կլինի և հակառակորդին 2-10 րոպեի ընթացքում կանշարժացնի։

Հարձակվողի թույլ հատվածներից են նաև ձեռքերը։ Ամուր բռնեք հակառակորդի մեկ կամ երկու մատները և քաշեք իր բնական ճկվածությանը հակառակ ուղղությամբ։ Կարող եք բռնել ցանկացած մատ՝ բացի բութ մատից, քանի որ այն շատ ուժեղ է և ճկուն։

Ծնոտին հարվածելու համար օգտագործեք ձեռքի ափի ներքի հատվածը

Ծնոտին հարվածելու ևս մեկ տարբերակ։ Ծալում ենք մատներն այնպես, որպեսզի մատների ծայրերը հպվեն  առաջին բարձիկներին և ներևի հատվածում հարվածում ենք այնպես, որպեսզի ափը ծնոտից սահի մինչև քիթը։

Այս հարվածն այնքանով է հարմար, որ ուժ հավաքելու համար տարածություն հարկավոր չէ և հարմար է բարձրահասակ հակառակորդներին հարվածելու համար։ Հարվածել պետք է ներքևից վերև՝ մի քիչ թեք անկյան տակ։ Միևնույն ժամանակ, անկախ այն բանից՝ հարվածը ստացվել է, թե ոչ, միևնույն է, հակառակորդի կզակը մի քիչ վերև է բարձրանում, և բացվում է նրա ականջը կամ կատիկը, որը հարված հասցնելու երկրորդ հնարավորություն է տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել