Armlur.am-ը գրում է.

Երեկ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ տեւական ժամանակ է` մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ եւ կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին` նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ Այս արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել եմ դատարան, եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ»: Պատգամավորն այս հայտարարությունն այնպիսի ոգեւորությամբ էր տարածում, ասես հերոսություն է արել` լրատվամիջոցների դեմ արշավ սկսելով: Նա չի հասկանում, որ իշխանության ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի անդամ դառնալուց հետո պետք է պատրաստ լիներ ամենադաժան քննադատության թիրախում հայտնվելու: Իշխանության ներկայացուցիչ դառնալը միայն հաճույք կամ արտոնություն չէ, այլ նաեւ կոնկրետ պատասխանատվություն՝ անխուսափելի քննադատության չափաբաժնով: Բայց, փաստորեն, Հայկ Սարգսյանը չի համակերպվում այդ մտքի հետ եւ ավելի հեռուն գնացող նպատակներ է իր առջեւ դրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել