Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրվել իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որում կային «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Թեմայի շուրջ Tert.am-ը խոսել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։

– Պարոն Գանտահարյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրվել իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որում կային «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Ի՞նչ խնդիրների կարող էր հանգեցնել այս բանաձևը, ի՞նչ ռիսկեր է այս նախագիծը պարունակում:

- Զեկույցում օգտագործված եզրաբանությունը, բնականաբար, միակողմանի է և համահունչ չէ հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին և ասելաձևերին։ ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը, կարծում եմ, անպայման պետք է նկատի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձևակերպելիս, ինչպես նաև պետք է  որևե կերպ հակասություն չստեղծի միևնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել է միջնորդական առաքելություն իրականացնելու։

Չեմ կարծում՝ միակողմանի մոտեցում ունեցող զեկույցը կարող է հիմք ծառայել բանակցությունների համար։ Գերակա են այստեղ համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Վերջին իրար հաջորդող հրապարակումներում նման եզրույթներ չեն օգտագործվել։

- Արդյոք սա Ադրբեջանի «պատվերով» զեկո՞ւյց էր՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիևն իր ելույթում զեկույցը հավասարակշռված համարեց և շնորհակալություն հայտնեց զեկուցողին:

- Չի բացառվում, որ ադրբեջանական գործոնն աշխատել է իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցները իրազեկ են այն մթնոլորտին, որը Բաքուն կիրառում է նման համագումարներում բանաձևեր որսալու համար։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման զեկույցը գնահատում է իբրև հավասարակշռված, խոսում է արդեն այդ մեթոդների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել