Tert.am-ը գրում է.

Հանձնաժողովում հայտ չի մուտքագրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից, բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը`անդրադառնալով «Ժամանակ» թերթի տեղեկություններին, ըստ որոնց` ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար հազար խորա­նարդ մետրի դիմաց:

«Այս պահի դրությամբ հանձնաժողովում ոչ մի հայտ մուտքագրված չէ, այսինքն` գազի սակագնի վերաբերյալ գործընթաց չկա»,-ասաց նա: Նա նշեց, որ բանակցություններից մանրամասներ հայտնելու իրավասություն չունի և նշեց, որ չի տիրապետում ինֆորմացիայի, թե երբ կավարտվեն բանակցությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել