Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիրի և հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համատեղ նախաձեռնությունը՝ հասնել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, բավականին իրատեսական է։ Պատճառը պատեհ պահն է՝ հաշվի առնելով, որ ռուսական զենքի գնման և Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջերս իրենց լավագույն օրերը չեն ապրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Թեման շատ արդիական է։ Ջեքի Սփիրը հայտնի է հայամետ նախաձեռնություններով և հայամետ նախաձեռնություններին միանալու իր պատրաստակամությամբ։ Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա ԱՄՆ վարչակարգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նրա համար կարևոր նշանակություն ունի։ Քարդաշյանը դրանով ցանկանում է հարգանքի տուրք մատուցել հորը», - ասաց մեր զրուցակիցն՝ ուշադրություն հրավիրելով հեռուստաաստղի այն խոսքերի վրա, որ հայրը կհպարտանար իր այս նախաձեռնությամբ։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Քիմ Քարդաշյանը, լինելով բավականին հայտնի և ազդեցիկ անձնավորություն ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահի հետ, բավական հաճախ հյուրընկալվում է Սպիտակ տանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել