Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ նամակում նշված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկությունների համար հստակ ձևավորված որոշում չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Խմբակցությունն այս պահին չունի որոշում, թե ինչ ճանապարհային քարտեզով ենք շարժվելու, գնալու ենք խմբակցությունների հետ կոնսուլտացիաների, թե այլ ճանապարհով: Մենք, իհարկե, ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում որևէ լուծումով և առաջարկով հանդես գալ»,-ասաց Մակունցը:

Նա չբացառեց, որ կընդունեն Վահե Գրիգորյանի առաջարկներից որևէ մեկը, նաև չբացառեց, որ իրենք իրենց լուծումներով, առաջարկով հանդես կգան:

Մակունցը շեշտեց, որ նման իրավիճակում շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունեն։ Նա նշեց, երբ իրենց դիրքորոշումը պարզ կլինի, կհանրայնացնեն։ Մակունցը կարևորեց այդ չափազանց էական հարցին հանգուցալուծում գտնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել